«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի»․ Ռուդենկո
![]() 790 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 13:45 ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները՝ Ադրբեջանին վերադարձնելուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը»։ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ նախկինի պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումների համապատասխան վստահված է Մինսկի խմբի համանախագահներին։ «Եռյակն ունի միջազգային ուժեղ աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի փոխադարձ ընդունելի մոտեցումների մշակման համար՝ ներառյալ կարգավիճակի հետ կապված խնդիրները: Բայց ուշադիր, առնաց շտապելու, երբ ժամանակը գա։ Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման գործում։ Քաղաքացիական հասարակության շրջանում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը»,-նշել է Ռուդենկոն: Խոսելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության մասին՝ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է՝ «նման կենտրոնի բացումը դիտարկում ենք, որպես տարածաշրջանում իրավիճակի նորմալացմանն ուղղված համատեղ ջանքերի լավ օրինակ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
