Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա». Փաշինյան

«Գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա». Փաշինյան
295
Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 18:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ, այդ թվում՝ գերիների հարազատների:

«Գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, որովհետև էդ ակցիաները մեր գլխում են, մտքում են և մեր սրտում են: Ես ուզում եմ նաև ասել, որ սա այն դեպքն է, որ մենք պետք առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ չվնասել: Ցավոք սրտի, մենք էս ընթացքում էլ համոզվեցինք, որ եղել են մի շարք գործողություններ, որոնք, թվացել է, թե մենք կատարում ենք կամ տեղի են ունենում ի նպաստ խնդրի շուտափույթ լուծման, բայց գործնականում հակառակն է տեղի ունեցել: Բնականաբար, գերիների հարցն առաջնահերթություն է. ակտիվ, ամենօրյա աշխատանք է կատարվում դրա հետ կապված, ՌԴ մեր գործընկերներն էլ շատ ակտիվ ներգրավված են այս գործընթացի մեջ, և նաև այն փաստի բերումով, որ ՌԴ նախագահը նույնպես ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը նախատեսում է գերիների, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը»,- ասաց Փաշինյանը: