Բացի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածություններից՝ կա ևս մեկը. Ավինյանը հաստատեց
![]() 744 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 18:40 «Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը, բացառությամբ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի, ունե՞ն որևէ այլ ստորագրված փաստաթուղթ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գործադիրից հետարքրքվեց ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Հարցին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Պարո՛ն Սիմոնյան, քանի որ Ձեր հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսենք այս ամբիոնից, չենք կարող, ցավոք սրտի, նմանատիպ հարցեր քննարկել: Կարող եմ ասել, որ սահամանապահ զորքերն են հսկում Սյունիքում սահամանները, բայց եկեք նմանատիպ քննարկումներն, այնուամենայնիվ, հանրայնորեն չանենք, և եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում և նման դետալների մասին է խոսքը, կարծում եմ, համապատասխան հանձնաժողովներում կարող եք անցկացնել հանդիպումներ, լսումներ, հրավիրել ՊՆ, ԱԱԾ, ԳՇ ներկայացուցիչներին, տեղեկանալ մանրամասներով և ըստ այդմ, արդեն հասկանալ, թե որ հատվածն է կարելի հանրայնորեն քննարկել»: Կ. Սիմոնյանն, արձագանքելով Ավինյանին, կրկին պնդեց իր հարցը՝ բացի երկու փաստաթղթերից Ադրբեջանն ու Հայաստանն ունե՞ն այլ փաստաթուղթ՝ առանց ՌԴ միջնորդության, թե՞ ոչ: «Ես առանց ՌԴ միջնորդության փաստաթղթի մասին տեղեկացված չեմ, և բացի այդ, հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ընդհանուր օգտագործման, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, և դա՝ բացի Ձեր նշած երկու հայտարարություններից. միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի, մնացած բոլոր հարցերով, եթե ավելի դետալացված պատասխաններ եք ցանականում ստանալ, առաջարկում եմ դա անել հանձնաժողովների ֆորմատով կամ խմբակցության հետ հանդիպման ֆորմատով»,- ի պատասխան ասաց փոխվարչապետ Ավինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
