«Ինչ է հասկացրել Իրանի արտգործնախարարը Նիկոլի հետ հանդիպման ժամանակ». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասանը թելեգրամ-ալիքում գրել է. «Վերջերս հանդիպեցի իրանցի բարձրաստիճան դիվանագետի հետ։ Նա պատմեց, որ «մամուլից դուրս», Իրանի արտգործնախարարը Նիկոլի հետ հանդիպման ժամանակ հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրեց տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական համակարգի փլուզմանը, հաստատված բոլոր դասավորությունների փոփոխությանը՝ բոլոր ուղղություններով առաջ մղելով Ադրբեջանին (և նրա դաշնակիցներին): Եվ առավել պարադոկսալն այն է, որ Իրանն այլևս ցամաքային սահման չունի Հայաստանի հետ՝ բառի բուն իմաստով։ Այսուհետ Իրանից Երևան և հակառակ ուղղությամբ՝ Սյունիքում, ճանապարհահատվածը վերահսկում են ոչ թե հայ, այլ ռուս կամ ադրբեջանցի զինվորները։ Ավելին, նախարարը հենց հայկական կառավարությանն է մեղադրել տարածաշրջանում հավասարակշռության խարխլման մեջ, որի շնորհիվ պանթուրքիզմը 7 մղոնանոց քայլերով կսկսի իր հսկողության տակ վերցնել ողջ տարածաշրջանը։
Իրականում, այսօր մենք շարունակում ենք ապրել 3 զուգահեռ իրականությունում.
Դե յուրե իրականությունը ձևավորվել է պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի շրջանակներում։ Դե ֆակտո իրականությունն այն է, ինչ ամեն օր տեղի է ունենում Արցախում և Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին։ 3-րդ իրականությունը հասանելի է միայն Նիկոլին։ Հենց նրա գլխում է հաստատվել այդ իրողությունը՝ բանավոր պայմանավորվածություններով, ոչ պաշտոնական խոստումներով, ստանձնած պարտավորություններով, ամեն տեսակ խաբեություններով, մեր երկրի ու պետականության ոչնչացման շարունակվող գործընթացով, ինչը Նիկոլը վարպետորեն կատարում է ժողովրդի թիկունքում։
Այս 3 իրողությունները մեկ հատվում են, մեկ բաժանվում: Բայց փաստն այն է, որ մենք այդպես էլ չենք փակել մեր պարտությունների էջը։ Մենք դեռ պետք է մարսենք պատերազմի, Նիկոլի աններելի սխալների հետևանքներն ու հասկանանք՝ ուր և ինչպես առաջ շարժվել։ Մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես է վերաձևավորվելու մեր տարածաշրջանը և փորձենք մեր նոր տեղը գտնել այնտեղ։ Թե ինչպիսին այն կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, բոլորս արդեն հստակ կարող ենք պատկերացնել»։

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
2510:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4009:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5308:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
198Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
134Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
79Երեկ, 23:18