Գրոհայինները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության («Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) հսկողության տակ գտնվող ահաբեկիչները զինյալներ են պատրաստում՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային ակցիաների անցկացման վայրերում հանցագործություններ կատարելու համար, հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, փոխանցում է ТАСС-ը։
«Տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական դաշինքի պարագլուխներն իրենց կողմնակիցներին նպատակաուղղել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային ակցիաների անցկացման վայրերում հանցագործություններ կատարելու:
Այդ նպատակով «Ջեյշ ալ-Մուհաջիրին վալ-Անսար», «Ջամաաթ աթ-Թաուհիդ վալ-Ջիհադ», «Աջնադ ալ-Կովկաս» և «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ում գտնվող այլ ահաբեկչական կազմավորումների առաջնորդները նախապատրաստում են ռուսական ծագում ունեցող կամ Ռուսաստանին սահմանակից երկրներում հավաքագրված առավել վստահելի և փորձառու զինյալներին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ն իսլամական խմբավորումների կոալիցիա է, որը գլխավորում են «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները։ Ստեղծվել է 2017 թվականի հունվարի 28-ին: Խմբավորումն ունի մոտ 20 հազար գրոհային։

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
2510:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4009:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5308:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
198Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
134Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
79Երեկ, 23:18