Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հայաստանում Ղազախստանի նոր դեսպան է նշանակվել

Հայաստանում Ղազախստանի նոր դեսպան է նշանակվել
848
Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 18:45

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանում նոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Իմանբաև Բոլատ Բարիևիչը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նա ազատվել է Մալայզիայում և Բրունեյում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։