ԱԱԾ-ն չի հարգում սահմանադրական կարգը. ՀԿ-ների հայտարարությունը
![]() 292 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 21:05 Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները երաշխավորում են կարծիք արտահայտելու ազատությունն ու տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ սահմանելով, որ իրավունքները կարող են սահմանափակվել միմիայն օրենքով՝ սահմանադրությամբ թվարկված նպատակների համար: Նույնը սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստիվ դատապարտում են ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտող հայտարարությունը: Գտնում ենք, որ դա ոչ միայն քրեորեն արգելված արարք է, այլև հակասում է ժողովրդավարական և իրավական պետության նվազագույն չափորոշիչներին: Ազգային անվտանգության մարմինների կողմից Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված գործառույթները, ըստ էության, իրենց վրա վերցնելը հակասում է մայր օրենքով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին, քանի որ ոչ միայն խախտվում է 42-րդ ու 51-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները, այլև 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված իշխանությունների բաժանման, իրավական նորմերի աստիճանավորման ու օրինականության սկզբունքները: Համարում ենք, որ «չեկիստական» գրաքննության այս գործելաոճը չի կարող արդյունավետ լինել ժողովրդավարական պետության ազգային անվտանգության տեսանկյունից (տե՜ս 2020 թվականին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը) և, որպես կանոն, բերում է հանրության շրջանում իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության անվստահության աճին և նպաստում է ապատեղեկատվության ու խուճապի տարածմանը: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս կոչ ենք անում. 1. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ օր առաջ դադարեցնել հակասահմանադրական, մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին հակասող և, միաժամանակ, ազգային անվտանգությանը վնասող՝ լրագրողների գործունեության ապօրինի խոչընդոտումը, 2. ՀՀ Ազգային ժողովին՝ պատշաճ խորհրդարանական վերահսկողություն սահմանել ԱԱԾ-ի նկատմամբ՝ պարտավորեցնելով վերջինիս հարգել սահմանադրական կարգի հիմունքները և քաղաքացիների տեղեկություններ ստանալու ազատության իրավունքը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավական հետազոտւոթյան և զարգացման կենտրոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
