«Բալետից գեղեցիկ ոչինչ չկա». բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր դարձավ 80 տարեկան
![]() 518 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 22:00 ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր նշում է ծննդյան 80-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ շնորհավորելու Վարպետին հոբելյանի առթիվ: Ի նշանավորումն Վիլեն Գալստյան արտիստի 80-ամյա հոբելյանի՝ ցուցադրվել է նրա կենսագործունեությունն ամփոփող տեսաֆիլմ, որում, ինչպես Վարպետն է բնորոշում՝ «Բալետի մասին չի կարելի խոսել, այն պետք է նայել, վայելել, զգալ»: Ի պատասխան շնորհավորանքների՝ Վարպետն ընդգծել է՝ բալետից գեղեցիկ ոչինչ չկա: Վիլեն Գալստյանը բեմում է արդեն 65 տարի: Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև՝ 1961 թ.-ից՝ Երևանի թատրոնում: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաև Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն: Ժամանակին եղել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979 թ.-ից, 5 տարի եղել է Երևանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաև 1972-75 թթ. և 1977-79 թթ.: 2014 թ.-ից դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրև գլխավոր բալետմայստեր: Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում», Կոմիտասը՝ «Անտունիում», Դավիթը՝ «Սասունցի Դավիթում», Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Սակայն «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսում՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը: Վիլեն Գալստյանի բալետային արվեստով օտարազգի հանդիսատեսը հիացել է Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
143Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
323Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
78625.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
77724.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45523.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61421.02.2026, 00:42
