«Միգուցե այս ամենը եղել է պետական դավաճանություն». Արա Զոհրաբյան

«Հաղորդման մեջ նկարագրված են այն բոլոր իրադարձությունները, որոնք եղել են մինչ պատերազմը: Օրինակ, թեկուզ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այդ թվում նաև՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ կառավարության նիստում հրապարակվում մեր որոշ տվյալներ, նաև պատերազմի ընթացքում որոշ գործողություններ, օրինակ, երբ մեր պահեստազորում գտնվող որոշակի տարիքի զինծառայողների մասին տվյալներ են հրապարակվել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Մենք այս բոլոր փաստերը դիտարկում ենք այն անկյան տակ, որ միգուցե այս ամենը եղել է պետական դավաճանություն: Մենք անմեղության վարկածը չենք խախտում, բայց ասում ենք՝ կա հիմանավոր կասկած, և առաջարկում ենք հարուցել քրեական գործ և ստուգել»,- նշեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ իրենց կողմից մատնանշված որոշ իրադարձություններ նաև հետպատերազմյան շրջանին են վերաբերում, մասնավորպես Սյունքի մարզի հարակից տարածքները զիջելը:
Հիշեցնենք՝ փաստաբանները ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոք են ներկայացրել դատարան, որի քննությունն արդեն մեկնարկել է:

«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
111:48
Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
3111:24
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
3910:48
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը»․ Էլինար Վարդանյան
4210:42
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4110:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4709:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5708:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8902:06