Ադրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»:

«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
111:48
Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
3111:24
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
3910:48
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը»․ Էլինար Վարդանյան
4210:42
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4110:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4709:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5708:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8902:06