«2-րդ բանակային կորպուսի հրամանատարը միանշանակ հեռացվելու է պաշտոնից և դատապարտվելու է». Մոնախ

«2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը թույլ է տվել թուրքը մտնի Սոթք: Ես ցանկացածին դա ապացուցելու եմ հենց ռազմական գիտության տեսանկյունից, որ ինքը չի կատարել իր պաշտոնական պարտականությունները: Ինքը իրավունք չուներ թույլատրեր մեր թշնամուն զինված, առանց հարձակման ներխուժել մեր պետական սահման, գրավել մեր բնագծի էն հատվածները, որն իրեն պետք է: Մեր զորքին հետ են քաշել, և այսօր մենք ունենք էն, ինչ ունենք Սոթքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սոթքում իրավիճակի մասին, ասել է Մոնախ անունով հայտնի Արթուր Այվազյանը:
Նա վստահեցրել է, որ Արայիկ Հարությունյանը միանշանակ հեռացվելու է պաշտոնից և դատապարտվելու է. «Դա ես պատասխանատվությամբ եմ ասում: Դրա համար բոլոր ջանքերը ես կիրառում եմ օրենքի սահմանում: Ինքը թույլ է տվել զորքի մոտեցում, ինքը պետք է խոսի՝ խի՞ է էդպես եղել»,- ասել է Մոնախը:

«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
111:48
Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
3111:24
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
3910:48
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը»․ Էլինար Վարդանյան
4210:42
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4110:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4709:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5708:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8902:06