«Ես համաձայնել էի մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ Արցախի հարցով այդ տարբերակը». Սերժ Սարգսյան
![]() 304 Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 22:45 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը՝ մատնանշելով, որ փաթեթայինն այդ դեպքում ավելի ձեռնտու տարբերակ էր Հայաստանի և Արցախի համար: Նա նաև հանգամանալից ներկայացրել է Կազանյան փաստաթղթի էությունը. «Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել»,- հայտնեց Սարգսյանը: «Դուք պատրա՞ստ էիք իշխանության մնալու դեպքում ստորագրել այդ աշխատանքային տարբերակը»,- հետաքրքրվեց լրագրող Դավիթ Սարգսյանը: Հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրելու, այլ ես բացառապես համաձայնել էի մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը: Ես ոչ թե պիտի գաղտնի ստորագրեի, այլ, բնականաբար, երբ որ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը շատ մեծ ու բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
