Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում
778
Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 20:05

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները փետրվարի 19-ին եռակողմ հանդիպում կունենան Բաքվում, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ փետրվարի 18-ին՝ կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար, Բաքու կժամանի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փետրվարի 19-ին՝ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին:
«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կունենա վրացի և թուրք գործընկերների հետ»,- հաղորդել է ԱԳՆ-ը: