Սերժ Սարգսյանն ընդդեմ Կարեն Կարապետյանի. ի՞նչ փորձեց անել նախկին նախագահը. «Ժողովուրդ»
![]() 687 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 09:50 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո ծավալուն հարցազրույց ունեցավ՝ անդրադառնալով հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի: Ըստ էության՝ նախկին նախագահն իր այս հարցազրույցով, որը հրապարակվեց երկու մասով, մի քանի նպատակ էր հետապնդում։ Նախ նա փորձեց ձերբազատվել այն տարածված կարծիքից, թե Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ծրագիրն է: Բացի այդ, նա անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային պոցեսին և բավականին մանրամասն տրամաբանական բացատրություններով փորձեց ապացուցել, որ իր իշխանության տարիներին Հայաստանի դիրքերն իսկապես լավ են եղել: Անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին՝ իր հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց»։ Ըստ էության՝ այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում էր նվազեցնել Կարեն Կարապետյանի վարկանիշը, բայց չստացվեց: Ի վերջո, եթե իշխանությունը փոխանցվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, ապա ինչո՞ւ 2018 թվականի մայիսի 1-ին Հանրապետական խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և մայիսի 1-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։ 2018թ. մայիսի 8-ի ընտրությանը Հանրապետականը կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, Հանրապետական կուսակցության բուն կորիզը չէր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն կուսակցության հորդորով խմբակցության մի քանի պատգամավորներ ընտրեցին հենց Փաշինյանին, և, ըստ այդմ, Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սա էլ ամենը չէ. արդեն հոկտեմբերին Հանրապետական խմբակցության պատգամավորները երկու անգամ չընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, որն էլ հանգեցրեց խորհրդարանի ինքնալուծարմանը: Այսինքն՝ ամենաքիչը երեք անգամ Հանրապետական կուսակցության ուղղակի ջանքերի շնորհիվ է հենց իշխանությունը փոխանցվել Նիկոլ Փաշինյանին: Այս իրողությունները շրջանցելով ի՞նչ խնդիր էր այդպես լուծում Սերժ Սարգսյանը. նա փորձում էր իր նոր հայտարարություններով հանրության մոտ առկա բացասական տրամադրությունները շեղել դեպի Կարեն Կարապետյանը: Ի վերջո, տարբեր հարցումներով Կարեն Կարապետյանը նախկին իշխանության ներկայացուցիչներից միակն է, որը բարձր վարկանիշ ունի Հայաստանում։ Նշենք, որ Կարեն Կարապետյանը որևէ կերպ չի արձագանքել»։ Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
