#РИАНовости-ի անդրադարձը Սերժ Սարգսյանի հարցազրույցին
![]() 630 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 12:10 Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Armnews հեռուստաալիքին տված հարցազրույցին և մեջբերումներ կատարել։ Հոդվածում նշվում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն կարծիքը, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ անհաջողությունների են հանգեցրել անպատրաստ ռազմական գործողությունները: «Իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանն անձամբ է լսել և հավանություն տվել կապիտուլյացիայի պատճառ դարձած գործողությանը», մեջբերվել է Լալե Թեփե բարձունքի շրջանում ռազմական գործողության մասին՝ Սարգսյանի խոսքը։ «Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում։ Բեկում մտցնելն անպատրաստ հակահարձակումները չեն։ Դրա համար պետք է կարողանաս ռեզերվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան արդեն թիկունքում լրացնել իրենց սանիտարական կորուստները, զենքի, զինամթերքի պակասը և այլն, իսկ թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին, որից հետո արդեն կարելի է մտածել հակահարձակողական օպերացիա կազմակերպելու մասին»,-գործակալությունը մեջբերել է Սարգսյանի խոսքերը։ Նրա խոսքով՝ «դրա փոխարեն փորձ է արվել շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական այն ստորաբաժանումները, որոնք արդեն խորացել էին և այդ ընթացքում օգտագործել մեր լավագույն բրիգադաները՝ մեր ռեզերվը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
