«Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ ի նպաստ երիտասարդ տաղանդների բացահայտմանը
![]() 383 Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 00:15 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունն իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք): Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ծրագիրն իրականացվել է առցանց։ Յուրաքանչյուր ժանրի համար տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ժամանակ երիտասարդ սկսնակ (և ոչ միայն) ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվել ելույթներ ունենալ: Հիմնական հեռարձակման հարթակը՝ որպես հանդիպման և ստեղծագործելու վայր, եղել է Ժամանակակից արվեստի թանգարանը: Ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել անկախ ստեղծագործող անձանց, կազմակերպություններին, զարգացնել նրանց ստեղծագործական ունակություններն ու ինքնադրսևորման պայմանները, ստեղծել նրանց միջև համագործակցության հեռանկարներ, ապահովել երիտասարդության շրջանում մշակութային միջոցառումների ակտիվությունը, սերտացնել փորձագետների և երիտասարդ սերնդի միջև կապը՝ մասնագիտական ուղղորդման հնարավորությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները, բացի իրենց տաղանդն ու ներուժը ներկայացնելու, ինքնարտահայտվելու հնարավորությունից, ստացել են նաև խորհրդատվական աջակցություն փորձագետների կողմից։ Փորձագետների մասնագիտական թիմը ձևավորվել է ըստ ժանրային առանձնահատկությունների: Թիմում հիմնականում երիտասարդներ են, որոնք վարում են ակտիվ ստեղծագործական գործունեություն իրենց ոլորտում։ Նրանց ուղղորդումները հիմնականում միտված են ստեղծագործական, ուսումնական ծրագրերին, դրանց դիմելու առանձնահատկություններին: Հանդիպումները նպաստել են երիտասարդ ստեղծագործողների՝ կայացման և ստեղծագործական գործունեության զարգացման հարցում հուզող թեմաների և խնդիրների վերհանմանն ու լուծումներ գտնելուն: Ծրագրի ավարտին յուրաքանչյուր ոլորտից ընտրվել է երեք լավագույն մասնակից և պատրաստվել է տեսանյութ՝ նրանց ստեղծագորածական ներկայացումներով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
143Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
323Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
78625.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
77724.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45523.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61421.02.2026, 00:42
