Մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի
![]() 242 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 18:55 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ՝ գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում՝ տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ կառավարության որոշմամբ: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
