ՄԱԿ-ը հորդորել է անհապաղ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստման գլոբալ ծրագիր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկրներին կոչ է արել շտապ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստման գլոբալ ծրագիր՝ պետությունների միջև պատվաստանյութի առավել արդարացի բաշխման համար։ Ծրագրի մշակմամբ կարող է զբաղվել G20-ի (Մեծ 20-յակ) անդամների կողմից ստեղծված աշխատանքային խումբը:
«Միայն 10 երկրում օգտագործվել է COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերի 75%-ը։ Մինչդեռ 130 երկիր որևէ դեղաչափ չի ստացել»,- ասել է Գուտերեշը։
Նա կոչ է արել երկրներին այնպես անել, որ «բոլորը հնարավորինս շուտ պատվաստվեն»: Նրա խոսքով՝ պատվաստման գործընթացում առաջընթացը «չափազանց անհավասար և անարդար է»:
Նա նաև նշել է, որ հատկապես զինված հակամարտություններից տուժած մարդիկ «հետ մնալու վտանգի տակ են»: Նա հիշեցրել է, որ պատվաստանյութերի արդարացի բաշխման համար, այդ թվում՝ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, արդեն գործում է COVAX մեխանիզմը:
«COVAX-ը լիարժեք ֆինանսավորում է պահանջում։ Բայց մենք պետք է ավելին անենք։ Աշխարհին շտապ անհրաժեշտ է պատվաստման գլոբալ ծրագիր, որը կմիավորի բոլոր նրանց, ովքեր ունեն անհրաժեշտ իշխանություն, գիտական փորձ, արտադրական և ֆինանսական հնարավորություններ»,- ասել Է Գուտերեշը՝ COVID-19-ի և պատվաստումների խնդրին նվիրված՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում:
«Կարծում եմ, G20-ը բոլոր հնարավորություններն ունի արտակարգ աշխատանքային խումբ ստեղծելու համար՝ պատվաստումների նման գլոբալ ծրագիր նախապատրաստելու և դրա իրականացումն ու ֆինանսավորումը համակարգելու համար»,- ընդգծել է նա:
«Միասին մենք կարող ենք ապահովել բավարար մատակարարում, արդար բաշխում և պատվաստանյութերի նկատմամբ վստահություն»,- ընդգծել Է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

«Քանի դեռ «մանդատների» հարցն է օրակարգային՝ Փաշինյանը գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում»․ Արթուր Սուքոյան
2712:36
«Փաշինյանի գերխնդիրն իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բ*զ են»․ Արթուր Դանիելյան
4711:54
«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5011:36
Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
4411:24
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
4510:48
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը»․ Էլինար Վարդանյան
4810:42
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4510:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
5409:54