Լեզվի հարցը միայն հանրաքվեով․ «Հրապարակ»
![]() 866 Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 09:35 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, և ռուսերենը պետական լեզու չի դառնալու: Արցախյան մեր աղբյուրները կարծում են, որ եթե հնարավոր լիներ ռուսերենն օրենսդրական փոփոխությամբ պետական լեզու դարձնել, Արայիկ Հարությունյանը ռուսական կողմին հաճոյանալու համար առանց վարանելու կգնար նաև այդ քայլին։ Բայց խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ հաստատված է հայերենը՝ որպես Արցախի պետական լեզու, ուստի ցանկացած փոփոխության համար հարկավոր է սահմանադրական փոփոխություն անել, այս դեպքում՝ հանրաքվե իրականացնել։ Մինչդեռ կապիտուլյացիայից հետո իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն տարածում է այն թեզը, թե այս իրավիճակում Արցախում հնարավոր չէ քվեարկություն կազմակերպել։ Եթե լեզվի համար հանրաքվե անեն, կառաջանա նաև արտահերթ ընտրությունների հարցը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
