«Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան ալիքում գրել է. «Բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացել ենք, որ պարտությունը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հասկացություն է: Նիկոլի և նրա թիմի կողմից հպարտության բացակայությունը և թշնամուն սիրաշահելը թույլ չի տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել և փորձել ամեն ինչ զրոյից սկսել: Նիկոլն ու իր թիմը ամեն օր նվաստանում են ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին:
Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանը և նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, հանձնել նոր տարածքներ, ոչնչացնել բանակցային դիրքերն ու իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիևի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց մնալ իշխանության:
Այս խաղի քայլերից մեկը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի նախատեսված հանդիպումն է: Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ, ըստ էության՝ Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը:
Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. դա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության:
Ինքն իրեն նվաստացնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի՝ Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ և դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին: Սա նշանակում է, որ մոտ է պատմական, իրավական և բարոյական պատասխանատվության ժամը: Շատ մոտ է»:

«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
111:48
Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
3111:24
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
3910:48
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը»․ Էլինար Վարդանյան
4210:42
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4110:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4709:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5708:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8902:06