Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը. ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ. «Ժողովուրդ»
![]() 707 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 09:45 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչև ամառ Լիլիթ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաստանից: Խմբակցությունում այդքան էլ ոգևորված չեն այս որոշումով քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղեկավար շատ հարցերին լուծումներ գտնել: Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Ներսիսյանը համարվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչի համար էլ, կարծես թե, իշխանությունները նպատակ ունեն նրան հեռացնել այդ պատասխանատու պաշտոնից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
