«Իշխանությունները զգում են, որ հանրային վստահության լուրջ պակաս կա». Բորիս Նավասարդյան
![]() 705 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 11:45 «Մեր իշխանությունները զգում են, որ լուրջ պակաս կա հանրային վստահության և այդպիսի պայմաններում հանրությունից փորձում են պաշտպանվել, փոխարենը՝ փորձելու համագործակցել հանրության հետ»,- այսօր՝ «Հոդված 3»-ում քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնելու մասին Դատախազության ներկայացրած նախագծին: Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունն առաջարկում է քրեականացնել հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտության և վիրավորանքի պատասխանատվությունը, որը 2010-ից ապաքրեականացվել էր և խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում: «Եթե խոսում ենք քրեականացման մասին, ես բավականին լուրջ կվերաբերվեի զրպարտության քրեականացման խնդրին. դա ինձ համար ընդունելի է, եթե զրպարտության սահմանումն օրենսդրությունում հիմնավորված է, մեզ մոտ այդպես չէ: Ինչ վերաբերում է վիրավորանքին, ապա ես կտրականապես դեմ եմ, որ այն քրեականացվի, քանի որ վիրավորանքը հիմնականում անձերի միջև հարաբերությունների ներքո պիտի դիտարկել, իսկ քրեականացումը միայն այն դեպքում պետք է թույլատրելի լինի, եթե պետական, ազգային շահերը վտանգող հանգամանքներ կան»,- ասաց Նավասարդյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
