ԵՄ-ն հավելյալ 3 մլն եվրո է հատկացնում ԼՂ բնակչությանը

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
Եվրոպական միության ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից, արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։
«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։
Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ, նրանց ովքեր ունեն դրա խիստ կարիքը»,- նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
Նոր օժանադակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։ ԵՄ մարդասիրական օգնությունը տրամադրվում է հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
«Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան՝ անվտանգության նկատառումներից ելնելով լքել իրենց տները: Լուրջ վնասներ են հասցվել բնակելի շենք- շինություններին և հանրային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին, առողջապահական հաստատություններին, ճանապարհներին, կոմունալ ծառայությունների և կապի ցանցերին։ Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը և արգելված կասետային զինամթերքի կիրառումը ներառված են միջազգային հումանիտար իրավունքով սահմանված ենթադրյալ խախտումների շարքում:
Ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի՝ հումանիտար իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Կորոնավիրուսային համավարկն ու ցուրտ ջերմաստիճանն էլ ավելի վատթարացնում են իրավիճակը: ԵՄ-ը սերտ կապի մեջ է մարդասիրական գործընկեր կազմակերպությունների և այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ՝աջակցելու մարդասիրական արձագանքման համակարգմանը»,- ասված է հայտարարության մեջ:

«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
4104:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
103Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
106Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
110Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
164Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
165Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
84Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
82Երեկ, 21:42