«Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան». փաստաբան

«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնում եմ, որ իմ վստահորդ Կարեն Բեքարյանը ներկայումս ձերբակալված է արդեն բոլորին հայտնի գործով: Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում:
Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ»:

«Փաշինյանի գերխնդիրն իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բ*զ են»․ Արթուր Դանիելյան
2611:54
«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4111:36
Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
4311:24
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
4410:48
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը»․ Էլինար Վարդանյան
4710:42
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4410:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
5109:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5808:30