Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, ովքեր իրեն թիկունք չեն կանգնել». Սեյրան Օհանյան

«Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, ովքեր իրեն թիկունք չեն կանգնել». Սեյրան Օհանյան
316
Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 16:25

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով անդրադարձավ արցախյան պատերազմում պարտությանը: «Պարտությունը գցել բանակի վրա՝ ճիշտ չէ, բարոյական չէ, որովհետև պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի դիմաց, մնաց առանց թիկունքի: Այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունն իջեցրել են մինչև մարտավարական ամենացածր՝ վարտիքի մակարդակի: Հնի ու նորի բաժանելով, պառակտելով հասարակությունը՝ բանակն էլ են բաժանել հնի ու նորի... Տեղեկացնեմ, որ ՀՀ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել նրա նկատմամբ, որովհետև համապատասխան պայմանագրով համապատասխան տարիների ծառայություն պետք է նա իրականացներ»: