«Հին Երևանի ուշագրավ շինություններից մեկը վերականգնվում է». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միրզոյան եղբայրների եկամտաբեր տունը վերականգնվում է Հին Երևան թաղամասի Բուզանդի 12 հասցեում: Այն Հին Երևանի ուշագրավ շինություններից մեկն է եղել: Ճակատը երեսապատված է երևանյան սև և նարնջագույն տուֆերով, որոնց քարհանքը գտնվել է մերձակայքում։
Եկամտաբեր տունը է 20-րդ դարասկզբի Երևանի ճարտարապետության տիպիկ օրինակներից մեկն է: Այն գտնվել է Աստաֆյան և Նազարովյան փողոցների խաչմերուկում՝ ներկայիս Աբովյան և Ամիրյան փողոցները: Շենքը նախագծել է տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանը, քանդվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման ընթացքում:
Շենքի առաջին հարկն ամբողջությամբ նախատեսված է եղել խանութների համար, ինչն արտահայտվում է ճակատի վրայի մեծ ապակե ցուցափեղկերով: Խանութների մուտքերը եղել են ինչպես գլխավոր ճակատից, այնպես էլ բակի կողմից: Գլխավոր ճակատի երկրորդ հարկի մակարդակով որմնասյուները հարստացված են կանացի ութ որմնաքանդակներով, որոնք դեռ տեղադրված չեն»:

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
64324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
35523.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
36423.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
177320.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
142619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
72618.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
151418.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
67717.09.2026, 21:36