Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հայաստանը չի բացառում ՌԴ-ի հետ համատեղ զենքի արտադրությունը

Հայաստանը չի բացառում ՌԴ-ի հետ համատեղ զենքի արտադրությունը
812
Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 15:10

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новоси-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ զենք կարտադրվի։

«Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ զենքի արտադրություն սկսել»,- հարցրել է լրագրողը:
«Ինչու ոչ։ Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն գործում են հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, և այդ ուղղությամբ հետագա աշխատանքներ են տարվում։
Բացի այդ, կշարունակվի հանրապետության տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման տարածաշրջանային սերտիֆիկացված կենտրոնների ցանցի ստեղծման ու ընդլայնման աշխատանքը, ինչը պակաս կարևոր չէ՝ հաշվի առնելով հարցի ֆինանսատնտեսական կողմը»,- պատասխանել է նախարարը: