«Կապիտուլյացիայի ստորագրումից առաջ Նիկոլի համար կարևոր էր ցույց տալ «Իսկանդեր»-ի օգտագործումը»․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram ալիքում գրում է․ «Նիկոլի և 10%-անոց «Իսկանդեր»-ի մասին խոսեցին բոլորը՝ լրագրողներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ։ Իսկ ինձ համար ահա թե ինչ էր «Իսկանդեր»-ի հետ կապված պատմությունը․ «Իսկանդեր»-ի թիրախը պատերազմի սկզբում թշնամական ուժերի կուտակումները չէր, ոչ էլ օդանավակայանները, որտեղից անօդաչու թռչող սարքեր էին թռչում պատերազմի ողջ ընթացքում, և ոչ էլ անգամ նավթագազային ենթակառուցվածքները։ Կապիտուլյացիայի ստորագրումից առաջ, Նիկոլի համար կարևոր էր ցույց տալ, որ նա ինչ-որ կերպ օգտագործել է «Իսկանդեր»-ը, և թիրախ ընտրվեց Շուշին։ Քաղաք, որը Նիկոլը համարում էր «մռայլ ու դժբախտ», վստահեցնում էր, որ ադրբեջանական է, իսկ նրա ուսապարկերը քաղաքն անվանում էին ոչ թե Շուշի, այլ «Շուշա»։
«Իսկանդեր»-ով Արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի խորհրդանիշին հարվածելը՝ ցույց է տալիս վերաբերմունքը մարդկային կյանքի, արժեքների, պատմության և այն ամենի նկատմամբ, ինչով մենք կարող էինք հպարտանալ։ Այնպես է ստացվել, որ մենք լինելու ենք այն սերունդը, որը Շուշին հիշելու է որպես հայկական, իսկ Նիկոլը պատմության մեջ կմնա որպես դավաճան, Շուշին հանձնած և հաղթանակի խորհրդանիշը որպես թիրախ ընտրած մարդ»։

«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3100:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
5600:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
5000:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
75Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
76Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
65Երեկ, 22:18
Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
70Երեկ, 22:00
«Քարոզչական մանիպուլյացիաների են դիմում՝ գործ կարելու տապալումը կոծկելու համար»․ Դերենիկ Մալխասյան
68Երեկ, 21:54