«Մենք դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում»․ Չավուշօղլու

756
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 15:55
Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Աշխարհում որտեղ էլ, որ հեղաշրջում տեղի ունենա, մենք այն դատապարտում ենք։ Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք այս փորձը (Հայաստանում)։ Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է։ Ոչ միայն բանակի միջոցով կառավարության տապալումը, այլ նույնիսկ նրա կողմից կոչն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում։
Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանը տեղեկացրել է, որ պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

«Տեղի է ունենում անցումը հիբրիդայինից՝ դասական ավտորիտարիզմի»․ Հակոբ Բադալյան
215:06
«Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողերը»․ Ասկերով
5914:36
«Համախմբումը վաղուց է տեղի ունեցել․ չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4514:18
«Թուրքիայի գործարարների հետ քննարկումներ են եղել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4214:12
«Ես կրքոտ հռետոր եմ, միշտ խոսում եմ սուր»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4714:00
«ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4313:42
«Նախկինում էլ է տոննաներով ծիրան փչացել, բայց հիմա որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է «top news»»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4613:36
«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել Հաջիևի հետ քննարկել՝ կա՞ հանդիպման անհրաժեշտություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6613:18