Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայրենիքի փրկության շարժում»-ը հանրահավաք է հրավիրել

«Հայրենիքի փրկության շարժում»-ը հանրահավաք է հրավիրել
692
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 10:25

«Հայրենիքի փրկության շարժում»-ը տեղեկացնում է. «Այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։
Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։
Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են նաև Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։
Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ»: