«Ազգային ժողովը չունի նախագահ». Էդմոն Մարուքյան
![]() 815 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 11:40 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեկ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը նախաձեռնել էին արտահերթ նիստ, որպեսզի, ըստ Մարուքյանի, «քաղաքականությունը փողոցից բերեն խորհրդարան», բայց իշխանությունը, փաստացի, տապալել է այն՝ չներկայանալով ԱԺ և չբացելով նիստը: «Պատկերացնո՞ւմ եք, մարդն անգամ չի գալիս ԱԺ, նիստը բացում, որ ասի՝ քվորում չկա, ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու (նկատի ունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին,- խմբ): Մի տարբերակ էլ կա. նա կարող էր փոխխոսնակներից մեկին հանձնարարել, որ նա բացեր նիստը, կարող էր տեղեկացնել, որ ուշանում է հարգելի պատճառներով, մենք կսպասեինք, բայց սա խորը անհարգալից վերաբերմունք է, և իմ գնահատականը հենց հիմա հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ՝ ո՛չ որպես բնականոն գործառույթներն ապահովող, ո՛չ որպես երկրի թիվ երկրորդ կամ երրորդ պաշտոնատար անձ»,- ասաց Մարուքյանը: |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
315:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
6914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
11814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
12114:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
9313:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
16212:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
19211:31
