Ե՞րբ է առաջին անգամ Օնիկ Գասպարյանը հակադրվել Նիկոլ Փաշինյանին. նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց. «Ժողովուրդ»
![]() 891 Շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ., 09:35 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչև հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։ Մի բան փաստ է. առաջին անգամ չէ, երբ Օնիկ Գասպարյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականի նոյեմբերի 26-ին գրել էր, որ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից, սակայն և կառավարությունից, և ՊՆ գեներալները նրան խնդրել են չհեռանալ, և Գասպարյանն ընդառաջել է։ Փաշինյանի հայտարարությունը՝ փչացած «Իսկանդերի» մասին, եղավ այն կետը, որը Գասպարյանին և իր գործընկերներին ստիպեց հրապարակավ հայտարարություն տարածել և պահանջել նրա հրաժարականը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
