Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի. «Հրապարակ»
![]() 644 Շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ., 09:40 «Հրապարակ»-ը գրում է. «Թեև իշխանությունները մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների հարցը փակված է, քանի որ չկա հանրային պահանջ, սակայն վերջին զարգացումներից հետո կրկին վերադարձել են դրան և հանգամանալից պատրաստվում են ընտրություններին։ Կառավարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված հերթական նախագիծը, ըստ իշխանական մեր աղբյուրի, կարելի է նախընտրական քայլերի շարքում դասել։ Նախագծով առաջարկվում էր ռազմական դրության պայմաններում պաշտոնավարման ժամկետները լրացած քաղաքապետերին և գյուղապետերին ազատել, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, իսկ ավագանիների պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև ընտրություններ: Հիշեցնենք, որ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն անցկացվում։ Ժամանակավոր համայնքապետերի ինստիտուտը ներդնելով՝ իշխանությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ համայնքապետերի ընտրությունների ժամանակ կարող են անցանկալի անձինք գալ այդ պաշտոններին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
