Անհեթեթ հերյուրանք է. ՏԿԵ նախարարությունը հերքում է տարածել
![]() 814 Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 10:55 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում է նախօրեին Mediaport թելեգրամյան ալիքի կողմից հրապարակված այն լուրը, թե Սուրեն Պապիկյանի հայրը պարտքի դիմաց ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին: «Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայրը պարտքի դիմաց ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ինչն անհեթեթ հերյուրանք է, և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը: Բարոյականության սահմաններն են հատում նաև բոլոր այն լրատվամիջոցները, որոնք առանց պարզաբանման պահանջի արտատպում են հակահայկական, հակապետական անհայտ ալիքի փաստազուրկ ինֆորմացիան՝ զրպարտելով ու վիրավորանք հասցնելով ոչ միայն նախարար Պապիկյանին,այլև նրա ընտանիքի անդամներին: Հորդորում ենք լրատվամիջոցներին հրապարակել սույն հերքումը և զերծ մնալ անհայտ աղբյուրի ապատեղեկատվությունը տարածելուց, այլապես ստիպված կլինենք բարոյական վնասի փոխհատուցման պահանջով խոսել դատարանում»,- նշված է ՏԿԵ նախարարության հաղորդագրության մեջ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
