«Մեր կառավարությունը թույլ է տվել բոլոր հնարավոր սխալները». Նիկոլ Փաշինյան
![]() 858 Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 19:05 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին եկավ իր ընտանիքի անդամների և գործընկերների ուղեկցությամբ: «Մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու անհանգստանալու պատճառներ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք գարնան այս առաջին օրն իրար լիցքավորենք էներգիայով, դուխով, հաղթանակով, լավատեսությամբ»,- հանրահավաքի սկզբին հայտարարեց նա: Փաշինյանը հայտնեց, որ հասել են մի կետի, որ արդեն սպառում են սխալվելու իրենց հնարավորությունները. «Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին 2 տարի, 10 ամսում մենք նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է: Խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր թիմի սխալվելու հիմնական պատճառներից մեկն այն է եղել, որ իրենք սիրված են եղել հասարակության կողմից: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
