Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Վրաերթ Բաղրամյան փողոցում. երիտասարդ աղջիկը մահացել է

Վրաերթ Բաղրամյան փողոցում. երիտասարդ աղջիկը մահացել է
452
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 00:30

Մարտի 1-ին, ժամը 20:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400 մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: