Չինաստանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջամտությունը Ռուսաստանի գործերին
![]() 755 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 14:25 Չինաստանը կարծում է, որ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անթույլատրելի է, չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին: «Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք Չինաստանի դիրքորոշման մասին։ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերը ոչ մի իրավունք չունեն միջամտելու»,- հայտարարել է դիվանագետը։ Վան Վենբինը հույս է հայտնել, որ համապատասխան երկրները խորհրդակցությունների և երկխոսության միջոցով կկարողանան վերացնել տարաձայնություններն ու բարելավել փոխըմբռնումը՝ ցանկացած հարմար առիթի դեպքում, միակողմանի պատժամիջոցներ կիրառելու կամ սպառնալիքների դիմելու փոխարեն: Երեքշաբթի, Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու համար, Եվրոմիությունը մարդու իրավունքների խախտման համար Ռուսաստանի 4 քաղաքացու դեմ պատժամիջոցներ է սահմանել: ԱՄՆ-ը ԵՄ-ից հետո ևս հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
