Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության ձևաչափ է առաջարկել
![]() 1305 Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 12:05 Մարտի 3-ին՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդես է եկել Հարավային Կովկասի 3 երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ինտենսիվ համագործակցության հաստատման նախաձեռնությամբ: «Մենք մեր հարևաններին տրամադրում ենք քաղաք Թբիլիսին՝ որպես երկխոսության համար հարթակ»,- հայտարարել է վրացի նախարարը՝ պարզաբանելով, որ նկատի ունի հարաբերությունների կարգավորումը՝ ուղղված տնտեսության, բիզնեսի և մշակույթի ոլորտներում զարգացմանը: «Առաջին հերթին խոսքը Հարավային Կովկասի 3 երկրների մասին է»,- նշել է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Զալկալիանիի խոսքով՝ 3 երկրները պետք է «իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին»։ «Ո՞վ, եթե ոչ մենք՝ հարավկովկասյան 3 երկրները, պետք է որոշենք մեր տարածաշրջանի ճակատագիրն ու ապագան։ Դրա համար էլ մենք առաջարկում ենք հավաքվել և այս ձևաչափի շրջանակներում սկսել քննարկումը»,- ասել է Զալկալիանին։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
