«Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտությունը ծրագրված էր». Քոչարյան
![]() 1179 Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 13:05 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ պատերազմում պարտությունը պլանավորված էր: Այս մասին նա հայտարարել է ռուսական ԶԼՄ-ների համար նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիա»-ից: «Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս դրանից հետո, շատ լուրջ կասկածներ առաջացան կառավարության և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներն արտահայտվել են իմ, 2 գեներալ-գնդապետի, 3-րդ նախագահի և մարդկանց այլ զանգվածի կողմից»,- ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ թե խելամիտ, այլ որևէ պատասխան չեն տվել կասկած հարուցող հարցերից ոչ մեկին։ «Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ բացատրություններ տալ։ Օրինակ՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց զորահավաքի հիմնական բաղադրիչը, որը ենթադրում էր զինված ուժերի համալրում։ Ինչո՞ւ պատերազմից առաջ փորձառու մարտական սպաներ, գեներալներ, գնդապետներ փոխարինվեցին կամ պաշտոնանկ արվեցին։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ 4-րդ օրն իմանալով, որ պատերազմում պարտվելու է»,- ասել է Քոչարյանը։ Դրանք հանցագործությունների մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղեցնեն քննչական մարմինները, նշել է նախկին նախագահը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
