Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

26-ամյա քաղաքացին հանքի իջանցքն ընկնելու հետևանքով մահացել է

26-ամյա քաղաքացին հանքի իջանցքն ընկնելու հետևանքով մահացել է
937
Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 20:10

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Կայքի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքև իջանցքը ընկնելու հետևանքով:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ: