Ո՞ր ճանապարհը կընտրի ԲՀԿ-ն. «Հրապարակ»
![]() 918 Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 10:00 «Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը խորանում է։ Թեև Ծառուկյանը դեռ համաձայնություն չի տվել՝ ընդունո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Այս մասին երեկ տեղեկացրին ԲՀԿ-ական պատգամավորները։ Սակայն Ծառուկյանի ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո պետք է կատեգորիկ և միանշանակ մերժել Փաշինյանի առաջարկը, այլ ոչ թե սակարկությունների տեղ թողնել։ ԲՀԿ ղեկավարը, մինչդեռ, մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակի լուծումը պատկերացնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Կարծում է, որ ինքն առնվազն պահպանելու է իր մանդատային ստատուս քվոն, եթե ոչ՝ բարելավելու։ Իսկ համաձայնության գալով Փաշինյանի հետ՝ տնտեսական և հարկային համաներման տակ կընկնի, իրենց դեմ հարուցված քրեական գործերը կփակվեն։ Բացի այդ, կարծում է, որ ինչքան էլ հաջողվի «պոկել» «Իմ քայլից»՝ 20, 30, 40 մանդատ, արդեն կարելի է հաջողություն համարել, այս 88-ի դիմաց։ Սակայն նա չի պատրաստվում առաջին քայլն անել՝ Հայրենիքի փրկության շարժումը կազմաքանդելու ճանապարհին, ուստի սպասում է, որ շարժման լիդերներն էլ հասկանան, որ փողոցով չեն կարողանա իրավիճակ փոխել։ Ի դեպ, շարժումը Բաղրամյան փողոց տեղափոխելուց հետո, մեր տեղեկություններով, Ծառուկյանը գրեթե ձեռքերը լվացել է պայքարից՝ թիմը մասնակցում է, բայց ինքը չի աջակցում հանրահավաքների կազմակերպչական աշխատանքներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
