ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների մատակարարումը Պակիստան

ԱՄՆ-ը խանգարել է թուրքական արտադրության 30 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարմանը Պակիստան, այժմ դրանք, հավանաբար, կստանա Չինաստանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը՝ մեկնաբանելով ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները:
«ԱՄՆ-ն արգելափակել է ռազմական ուղղաթիռների վաճառքը Պակիստանին։ Դա, հավանաբար, կհանգեցնի նրան, որ մրցույթը կշահի Չինաստանը, և պարտվողը կլինի ԱՄՆ-ը»,- հայտարարել է Քալինը։
Քալինի խոսքով՝ Թուրքիան С-400 է ձեռք բերել ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով, որը հրաժարվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը շահավետ պայմաններով մատակարարել Անկարային:
«Թուրքիան Ռուսաստանի հետ տարաձայնությունները լուծում է կառուցողական երկխոսության շնորհիվ, նա կարող է նույնն անել ԱՄՆ-ի հետ»,- հավելել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը։

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2611:00
«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով
5510:49
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Արցախ
6810:25
«ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4610:12
«Հայկական փազլը վերջնականապես սկսում է ամբողջանալ»․ Արտակ Զաքարյան
5210:06
«Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց»․ Անդրանիկ Թևանյան
7909:42
Պուտինը ժամանել է Հնդկաստան (տեսանյութ)
9409:37
«Արցախի էջը փակված չէ»․ Սենոր Հասրաթյան
6809:24