Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու. զիջումների գնացողը լինելու է ոչ թե նա, այլ Փաշինյանը. «Հրապարակ»
![]() 868 Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնավարման հարցով շուրջ մեկ շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ է անում իրավաբանների հետ, որոնք վստահեցրել են, որ օրենսդրությունն իր օգտին է՝ հնարավորություն կա, անկախ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերից, երկարաձգել իր պաշտոնավարումը, և մարտի 9-ից հետո էլ նա կարող է մնալ ԳՇ պետի պաշտոնում։ Չի բացառվում, որ Գասպարյանը ևս դիմի վարչական դատարան։ Թե ինչ հայցով՝ պարզ կդառնա այսօր։ Սակայն տեղեկացանք, որ նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել այլ ոլորտների ներկայացուցիչների հետ եւս և պնդել է իր վճռականության մասին՝ ասելով, որ զիջումների գնացողը լինելու է ոչ թե ինքը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը: ԳՇ-ում տարբեր սցենարներ են մտածում, որոնցով մեծացնելու են ճնշումը քաղաքական իշխանության վրա և ստիպելու են, որ հեռանան»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
