Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Վերսկսվել են որոնողական աշխատանքերը․ ԱՀ ԱԻՊԾ

Վերսկսվել են որոնողական աշխատանքերը․ ԱՀ ԱԻՊԾ
887
Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 12:15

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Վարանդայի շրջաններում:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ»: