Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա տարեվերջին՝ Տաջիկստանում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա տարեվերջին՝ Տաջիկստանում
728
Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 13:20

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա 4-րդ եռամսյակում՝ Տաջիկստանում: Այս մասին հայտնել Է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և գերատեսչության ղեկավար Մուխտար Թլեուբերդիի հանդիպման ավարտին։
«Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ կազմակերպության գործունեության բոլոր առանցքային ուղղություններով: Նախարարն ընդունել է այս տարվա մայիսին Դուշանբե քաղաքում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի հրավերը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա 2021 թվականի 4-րդ եռամսյակում Տաջիկստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը նաև կազմակերպության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 9-10-ն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում: Սպասվում է, որ Զասին կընդունի հանրապետության Նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը: