Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Թուրքիան վաղ թե ուշ կհասկանա Ղրիմի հարցում մեր դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը»․ Պեսկով

«Թուրքիան վաղ թե ուշ կհասկանա Ղրիմի հարցում մեր դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը»․ Պեսկով
1203
Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 14:40

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թուրքիային անվանել է Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկերը և հույս հայտնել, որ մի օր թուրք գործընկերները կհասկանան Ղրիմի հարցում ՌԴ դիրքորոշման հիմնավորվածությունը:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանը սերտ փոխգործակցության մեջ է Թուրքիայի հետ՝ տարածաշրջանային հարցերի շուրջ:
«Չնայած դժվար պահերին՝ նախագահներին հաջողվել է փոխզիջում գտնել։ Մենք բարձր ենք գնահատում փոխզիջումների որոնման քաղաքական կամքը»,-հավելել է Պեսկովը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու Ղրիմի հարցում Թուրքիան համաձայն չէ Ռուսաստանի հետ. «Մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել, վաղ, թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան մեր դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը»։
Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն՝ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը Ղրիմը չի ճանաչում ռուսական տարածքների մի մասը։