Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է. քննարկվել է ԼՂ թեման

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է. քննարկվել է ԼՂ թեման
1317
Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 15:40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության հեռանկարների շուրջ։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքների անցկացումը, տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացումը: