Ծառուկյանը համաձայն է արտահերթ ընտրություններին. «Հրապարակ»
![]() 841 Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 09:15 «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և չեն քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, սակայն, մեր տեղեկություններով, նրանց միջև միջնորդավորված երկխոսություն է ընթանում: Ծառուկյանը համաձայն է արտահերթ ընտրություններին և հնարավոր է մոտ օրերս հայտարարի, որ թեև հուշագիր չի ստորագրում, բայց խոստանում է թեկնածու չառաջադրել, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Ի դեպ, երեկ իշխող ուժը խորհրդարան էր ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որից տպավորություն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների։ Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ կուսակցության խորհրդում դեռ չեն քննարկել՝ վարչապետի հրաժարականից հետո նոր թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ։ ԼՀԿ-ում թերևս սպասում են, որ առաջին քայլը Ծառուկյանն անի։ Հայրենիքի փրկության շարժման մյուս ուժերը թեև բացահայտ չեն ասում, բայց ներսում խոսում են, որ եթե ընտրություններ հայտարարվեն, անգամ Փաշինյանի վարչապետությամբ, ստիպված են մասնակցել։ Ամենաարմատականը ՀՀԿ-ն է, որը հայտարարում է, թե մասնակցելու հարցին կպատասխանեն Փաշինյանի հրաժարականից հետո»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
