Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հետմահու քրգործ է հարուցվել Միխայիլ Խաչատուրյանի դեմ՝ դուստրերի նկատմամբ բռնության և ծեծի համար

Հետմահու քրգործ է հարուցվել Միխայիլ Խաչատուրյանի դեմ՝ դուստրերի նկատմամբ բռնության և ծեծի համար
1061
Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 12:45

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ, РИА Новости-ին հայտնել է դատավարությանը մասնակցող փաստաբաններից մեկը:
«Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «սեռական բնույթի բռնի գործողություններ», 133-րդ՝ «սեռական բնույթի գործողություններ հարկադրելու» և 117-րդ՝ «խոշտանգում» հոդվածներով»,- հստակեցրել է գործակալության զրուցակիցը։
Գործակալությունը գրում է, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա։
Հիշեցնենք՝ աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018-ի հուլիսի 27-ին Մոսկվայում. 3 քույրերն իրենց բնակարանում սպանել են հորը։ Նրանք 17, 18 և 19 տարեկան են եղել։ Հայտնի է, որ սպանվածն աղջիկներին ֆիզիկական և հոգեկան տառապանքներ է պատճառել։