Ադրբեջանի ԱԳՆ-ն Մարալ Նաջարյանին ազատելու որոշ մանրամասներ է ներկայացրել
![]() 1227 Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 18:45 Ադրբեջանի ԱԳՆ-ն Մարալ Նաջարյանին ազատելու որոշ մանրամասներ է ներկայացրել: Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Նաջարյանը մարտի 10-ին ազատվել է: «Ցանկանում ենք նշել, որ Նաջարյանը նախընտրել է վերադառնալ ոչ թե Հայաստան, այլ Լիբանան: Հարկ է նշել, որ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում չի հաջողվել Նաջարյանին ուղարկել Ռուսաստանի տարածքով, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է: Ուստի Նաջարյանը Լիբանան է ուղարկվել Թուրքիայով: Ցանկանում ենք նաև նշել, որ ներկայումս Ադրբեջանում չեն պահվում հայկական ծագմամբ կանայք»,- հավաստիացրել է նա: Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ գնացել էր անձնական իրերը վերցնելու: Նշենք, որ Մարալ Նաջարյանը Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
